Բլոգ Ֆեյսբուք 

Հարգելի’ չպսակված աղջիկներ, ինչ մեղք եք դուք

analitik.am

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան օգտատերն իր էջում գրել է.

Հարգելի չպսակված աղջիկներ, ինչ մեղք եք դուք, Մաեստրոյիա արև եմ ասում, մեկ-մեկ նենց եմ ձեզ խղճում, նենց եմ հասկանում, թե դուք ինչի ընկեր չունեք, նենց եմ հասկանում…
Էսօր մի տեղ էի, որ իրարից տարբեր մի 5 խումբ տղաներ կային ու հասկացա, որ ես քրոջս ավելի լավա չպսակեմ, քան, օրինակ, տենց տղերքից մեկի հետ պսակվի։
Արա էս ինչա կատարվում, չկա շնորհք, չկա պահելաձև ու առավել ևս խոսելաձև։
Հարգելի տղաներ՝
Եթե ինչ որ տեղ եկել եք բան պայմանավորվելու, չի կարելի, իմանալով, որ փոքր սենյակում եք ու սենյակումդ մարդիկ կան աշխատող, հեռախոսիդ ձենը միացրած պահել ու, երբ ընկերդ զանգումա, վերցնես ու սկսես բարձր հռհռալ ու բարձր խոսալ, պետք է հեռախոսը վերցնել ու հեռանալ էտ սենյակից։
Եթե խոսակակիցդ քո հետ «Դուք»-ովա խոսում, ու կապ չունի, եթե ինքը դաժե զիբիլի պատվել ընդունող լինի, իսկ դու պատվիրատուն, իրավունք չունես անցնելու «դու»-ի։
Մի սենյակում, որտեղ աղջիկներ էլ կա, չի կարելի ոտերը ճողած նստես ու չի կարելի հետիդ տղու հետ բարձր խոսալ՝ կամ դուս եկեք դրսում պատմեք ձեր կյանքը կամ էլ շշուկով։
Եվ ամենավերջում. «Արաաաաաաա, դուք էտ ով եք դառել, որ ձեզ պահում եք վերին արտի ցորենի պես ու մենակ նրա համար, որ դուք եկել եք պատվեր ընդունողի մոտ ով իրավունք չունի, ի պաշտոնե ձեզ պատասխան տալ ու շարունակումա շնոուհքով խոսել»։
Բայց չեմ կարող նաև չասեմ, որ մերօրյա Երևանում տեղ են տալիս, սիրում ու հարգում են մեծամիտ /մեջը փուչ/, քյարթ, անշնորհք տղաների ու չիդեմ ՝ ընչի…
Ու էս մասսան երբեք չի վերանալու…։/

Նույն շարքից