Գլխավոր Մամուլի ակումբ 

Մենք ունենք շուրջօրյա հերթապահություն թե Երևանում, թե մարզերում և թե Արցախում. ԱԻՆ Սեյսմիկ ծառայության պետ

analitik.am

«Մեզ մոտ ամեն օր տվյալներ են հավաքվում մենք ունենք շուրջօրյա հերթապահություն թե Երևանում, թե մարզերում և թե Արցախում: Այսօրվա տվյալների մշակումը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի սպառնալիք չկա»,- «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է սպասվում մեզ 2016 թվականի մնած հատվածում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ այս տարվար առաջին եռամսյակում արդեն նախորդ տարիների նույն ժամանակահատվածիհետ համեմատած ավելի մեծ թվով երկրաշարժեր են գրանցվել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է կայուն մեր սեյսմիկ անավտանգությունը, ապա պարոն Պետրոսյանն ասաց, որ 2010 թվականի օգոստոսին ԱԱԽ-ի կողմից ընդունվեց ՀՀ տարածքի սեյսմիկ անվտանգության բարելավման հայեցակարգ, որը ստորագրվեց ՀՀ նախագահի կողմից. «Իսկ մի քանի ամսի անց կառավարության կողմից ընդունվեց մեկ այլ կարևոր փաստաթուղթ՝ միջոցառումների ծրագիր, որոնք պետք ք է իրականացվեին ի կատարումն այդ հայեցակարգի:Կարող եմ ասել, որ բոլոր այդ միջոցառումները կատարվել են: Ցավոք սրտի պետք է ասեմ, որ ֆինանսական ապահովման հարցն հասնելիս մենք դժվարություններ ենք ունենում, ինչի համար ել դիմում ենք տարբեր կազմակերպությունների, որոնք հիմնականում արտասահանյան կազմակերպություններ են, որոնք մեզ սարքավորումներ են տրամադրում, իսկ մենք պարտավորվում ենք, շահագործել դրանք, հավաքել տվյալներ և համատեղ օգտագործել այդ տվյալները»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ ծառայության զինանոցը և ինչ մակարդակում են գտնվում մասնագետները, ասուլիսի հյուր մասնագետն ասաց, որ մեր ազգային բազմապարամետրային դիտացանցն այսօր ունի 78 դիտակետ, որոնցում կա 153 միավոր սարք. «Վերջին տարիների ընթացքում մենք ՄԱԳԱՏԷ-ի օգնությամբ ստացել ենք 6 նորագույն սեյսմիկ կայան, չեխերի կողմից ստացել են մեկ նորագույն թեքաչափ, որը տեղադրված է Գառնիի երկրաֆիզիկականդիտարանի թունելախորշում, ամերիկացիների կողմից ստացել եք արդեն 4-րդ սերնդի սեյսմիկ սարք, որը նույնօես Գառնիում է, արդիականացրել ենք Գառնիի դիտարանը և այլն: Հավելեմ, որ այսօր Ասիական զարգացման բանկի աջակցությամբ փորձում ենք թարմացնել արդիականացնլ մեր դիտացանցը»:

Մասնագետների մասով պարոն Պետրոսյանը նշեց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում մասնագետների վերապատրաստմանը և փորձի փոխանակմանը, և այդ նպատակներով ամեն տարի մասնագետներ են ուղարկում արտերկիր՝ Ճապոնիա, Ավստրիա, Գերմանիա, որտեղ ուսանելուց հետո վերադառնում են Հայաստանը, զեկույցով հանդես գալիս և իրենց գիտելիքները փոխանցում մյուսներին:

Նույն շարքից