Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Սերժ Թանկյանը միացել է «Ավրորային»

analitik.am

«Ավրորա» համամարդկային շարժմանն է միացել նաև System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանը, ով պատմում է մի խումբ մարդկանց մասին, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ փրկում են այլոց։ Այդ մասին հաղորդվում է «Ավրորա» մրցանակի Facebook-ի էջում:

«Մարդիկ, որոնց գործն ապագայի հույս է ներշնչում մարդկությանը։ Հունական ափերի մոտ տասնյակ հազարավոր փախստականներ փախչում են պատերազմներից և իրենց հայրենիքի ավերածություններից: Եթե չլինեին այն մարդիկ, ովքեր ամեն օր հետևում են իրենց երկրի ափերին, այդ սարսափները կարող էին շարունակվել։ Առանց միջազգային օգնության՝ նրանք շտապում են ծով՝ փրկելու մարդկանց շրջված նավերից, ինչպես նաև սնունդ, ջուր ու վերմակներ են բաժանում նոր ժամանածներին։ Նրանց անձնուրաց քաջությունը թույլ է տվել հազարավոր մարդկանց մեկ քայլ ավելի մոտ լինել իրենց նոր կյանք ունենալու երազանքին։ Այդ իսկ պատճառով այս հերոսները ներկայացվել են «Ավրորա» մրցանակի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից տրվող և ի երախտիք նրանց փրկողների 1 մլն դոլար արժողությամբ մարդասիրական մրցանակին»,- ասում է Սերժ Թանկյանը տեսաուղերձում:

Նույն շարքից