Ամենաընթերցվածներ Գիտություն Հասարակություն 

Վանգայի կանխատեսման աղյուսակը` հիմնված ծննդյան ամսաթվի վրա

analitik.am

tayni-mirozdaniya կայքը ներկայացրել է գուշակ Վանգայի աղյուսակը, որտեղ կարող եք ընտրեք Ձեր թիվը` հիմվելով ծննդյան ամսաթվի վրա, և իմանալ ապագայի Ձեր կանխատեսումը։

vanga

1.Ձեր առջև ուղիղ ճանապարհ է, որը տանում է դեպի նպատակների իրականացում:

2.Անհրաժեշտ մարդիկ կամ հաջողակ հանգամանքերի համագործակցությունը կօգնեն հասնել ցանկությունների իրագործմանը։

3.Խոչընդոտները, որոնք առաջանում են մեկը մյուսի հետևից, կարող են խանգարել Ձեր պլանները իրագործել:

4.Նպատակների իրականացումը կախված է Ձեր ջանքերից: Եթե համբերատարությամբ եք կատարում նախատեսած պլանները, ապա հաջողությունը Ձեր հետ կլինի:

5.Գիտելիքի կուտակմամբ զբաղվեք, այս պահին դա ձեզ առավել, քան հարկավոր է:

6.Քայլ առ քայլ մոտենում եք նպատակին. համբերատարությունը կօգնի հասնել ուզածին:

7. Ժամանակավոր դժվարությունները և փորձությունները անխուսափելի են: Պահպանեք արժանապատվություն  և մի կորցրեք տեսադաշտից նպատակը:

8․Հանգամանքները հաջող կդասավորվեն, ջանքեր գործադրեք, որպեսզի պլանները հեշտությամբ կատարվեն:

9.Համբերություն ունեցեք և ինչին, որ ձգտում եք, կհասնեք:

10․Հույսներդ կապեք միայն Ձեր գործած ջանքերի պտուղների վրա: Կողմնակի օգնությունները կարող են փչացնել Ձեր ուղին:

11․Դուք հաղթանակ կունենաք: Դա անակնկալ կլինի, քանի որ կլինի ոչ այն ժամանակ, երբ պլանավորել էիք:

12․Զգուշություն ցուցաբերեք, հնարավոր է գերագնահատեք Ձեր ուժերը, հնարավորությունները:

13․Հնարավոր է ուժերի անկում ունենաք և նյարդային պոռթկումներ: Ցանկությունների իրագործումը կարող է հետաձգվել:

14․Հանգստացեք` ամեն ինչ կլինի ճիշտ ժամանակին: Իսկ մինչ այդ զբաղվեք կենցաղային ամենօրյա գործերով:

15․Պլանները իրագործելու գործով զբաղվելն առայժմ շուտ է: Միայնությունը, հարազատների կողմից չհասկացված լինելը, համախոհների բացակայությունը ձեզ հետ կլինեն դեռ որոշ ժամանակ:

16․Դուք ազատ եք անել այն, ինչ անցնում է Ձեր մտքով։ Ինքնաբավ գործողությունների դիմելու ամենաճիշտ ժամանակն է։

17․ Մտածողության գիրկն ընկեք և ևս մեկ անգամ դատեք՝ արդյո՞ք սա Ձեր ուզածն է։

18․ Փակուղու մեջ հայտնվելն արդեն իսկ ռիսկ է։ Համբերատարությամբ սպասեք ճիշտ պահին, և կգա այդ ժամանակը։

19․ Կյանքի նոր փուլում հաջողություններ գրանցելը միմիայն Ձեզնից է կախված։ Կարևորը, որ կյանքը տալիս է միշտ նոր հնարավորություններ, պետք է դրանք ձեռքից բաց չթողնել։

20․ Մարդկանց և աշխարհի հետ ներդաշնակությունը ամենակարևորն է։ Բարություն ուղարկեք աշխարհ և պատասխանը անպայման կստանաք։

21․Կյանքը ցույց կտա Ձեր պլանները և կներկայացնի միանգամայն տարբեր հետաքրքրություններ և հնարավորություններ։

22․ Վերջ տվեք եսասիրությանը և ներամփոփ լինելու վիճակին։  Առաջին հերթին համագործակցություն ցուցաբերեք, ինչպես նաև դիվանագիտություն և համբերատարություն։

23․Ամեն ինչ կկատարվի այնպես, ինչպես դուք ցանկացել և պլանավորել էիք։ Դա օգուտ կբերի և Ձեզ և ՁԵր շրջապատին։

24․ Գաղափարները, որոնք առայժմ միայն Ձեր երևակայաության մեջ են, իրականություն դառնալու լիարժեք հնարավորություն ունեն։

25․ Կարող են տարաձայնություններ առաջանալ պլանների և դրանք իրագործելու միջև։ Նորից վերլուծեք, մտածեք որոշումները և գտեք ավելի հաջող ուղիներ դրանք իրականացնելու համար։

26․ Ձեր կյանքը որոշ ժամանակով կընկղմվի ընտանեկան հետաքրքրությունների շրջանակ։ Զբաղվեք տնային գործերով և այդ ժամանակը կորած մի համարեք։

27․Գիտելիք և փորձ կուտակեք առաջ գնալու համար։ Ամենաճիշտ ժամանակն է ինքնակատարելագործմամբ զբաղվելու համար։

28․ «Թարմ» դրական հայացքը կօգնի որոշ սխալներ վերացնել։

29․ Հաջողակ գործողությունների համար անհրաժեշտ է այլ մարդկանց հետ մշտական շփումները հարթեցնել։ Եթե հին կապերը չեն աշխատում, նորերը ստեղծեք։ Սովորեք ստեղծել ամուր և ընկերական հարաբերություններ։

30․ Մարդկանց հանդեպ նրբանկատ վերաբերմունքը կապահովի մաքսիմում հաջողություն, որը մնում է միայն ամրացնել ու ամրացնել։

31․ Եկել է համապատասխան ժամանակը ամենադժվարին խնդիրներն իրագործելու համար։

32․ Ճգնաժամից արագ դուրս գալու ելք և կյանքը կարգավորել է հարկավոր։ Ժամանակի ընթացքում տագնապները ետևում կմնան։

33․ Դադարները այս պահին Ձեր և շրջապատի անվստահության հետևանքն են։

34․Ձեր երազանքները հեռու են իրականություն դառնալուց։ Իրավիճակի վատթարացում կա։ Պետք է ավելի շատ ջանք թափել, քան պլանավորել էիք։

35․ Հակասություններ շատ կան։ Եթե ցանկացածին հասնելու համար պետք է չափից շատ նախանձախնդրություն ցուցաբերեք, ավելի շուտ բաց թողեք ձեռք բերվածը։

36․ Ձեր հաջող առաջխաղացումը և հաջողությունները կարող են նախանձ առաջացնել; Բամբասանքից այն կողմ, սակայն, այն չի հասնի։

37․ Ձեր բոլոր ծախսերը վերահսկեք, այլապես կափսոսաք իզուր վատնած փողերը։

38․ Ցանկություն ունենալուց բացի նախաձեռնող և ինքնուրույնություն ցուցաբերեք, և Ձեր մոտ ամեն ինչ հիանալի կստացվի։

39․ Ցանկալի և անհրաժեշտ նորություններ կլսեք։

40․ Ձեր պլանները կիրագործվեն ծախսած ժամանակի և ուժերի համամասնությամբ։

Թարգմանությունը` Analitik.am-ի

Նույն շարքից