Գլխավոր 

ՎՏԲ Բանկը պատասխանատվություն պետք է կրի պատերազմի վերսկսման համար

analitik.am

Մինչ սահմանում կատաղի մարտեր են ընթանում, Երևանի սրտում շարունակում է անարգել գործել ռուս-ադրբեջանական ՎՏԲ Բանկը: Բնական է, որ այս բանկի միջոցով ՀՀ տնտեսության, ՀՀ քաղաքացիների, պահեստազորի սպաների և թոշակառուների մասին տեղեկատվություն ստանալուց հետո Ադրբեջանը պետք է նախահարձակ լիներ:

Իրոք, զուտ վերլուծելով ՀՀ ԱԱԾ-ի և ՊՆ-ի կողմից տարածված վիճակագրական տվյալները, ակնհայտ է դառնում, որ 2013 թ-ից սկսած, երբ Ադրբեջանը դարձավ ՎՏԲ բանկի բաժնետոմսերի սեփականատերերից մեկը, ավելացել է և սահմանային լարվածությունը, և Ադրբեջանի կողմից հավաքագրված ՀՀ քաղաքացիների քանակը:

ՎՏԲ բանկի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ միայն այս տարվա ընթացքում ՎՏԲ բանկի սեփականությունն է դարձել Հայաստանում մոտ 160 միավոր գույք: Այդ գույքերի մեծ մասը գերատեսչական շենքեր են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը նույնպես սեփականատեր է ՎՏԲ բանկում, կարելի է արձանագրել, որ վերը նշված գույքերը նաև Ադրբեջանի սեփականությունն են:

Փաստացի ստացվում է հետևյալը ՝ Ադրբեջանն այս պահին պատերազմում է ՀՀ-ի դեմ և միևնույն ժամանակ ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով տոկոսներ գանձում և ունեզրկում սահմանում կռվող մեր զինվորների ծնողներին և հարազատներին:

Ավելացնենք նաև, որ պատերազմի վերսկսման պատասխանատվությունը պետք է կրի նաև ՎՏԲ բանկը ,քանի որ հիմնականում նրա միջոցով է Ադրբեջանը տեղեկատվություն և ֆինանսներ ստանում ՀՀ-ից:

Նույն շարքից