Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպմանն առաջնային կլինի Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման խնդիրը. Մարիա Զախարովա

analitik.am

Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումը կքննարկվի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 7-ին, Բաքվում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Սանկտ Պետերբուրգում անցկացված մեդիաֆորումի մասնակիցների առջեւ ելույթում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Գիտեք, որ վաղը, ինչպես նախապես հայտարարվել է, կայանալու է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը: Իրադարձությունների հետ կապված՝ այն փոքր-ինչ այլ հրատապություն կունենա: Բնականաբար, կենտրոնական կլինի Լեռնային Ղարաբաղի թեման»,- ասել է Զախարովան:

Նույն շարքից