Միջազգային Քաղաքականություն 

Կողմերը կանգնել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին. ՌԴ ԱԳՆ

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի բանակցություններում կենտրոնական թեման կդառնա Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգվորումը, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին նա ասել է ելույթ ունենալով «Համառուսական ժողովրդական ճակատ» ֆորումի ժամանակ:

«Այժմ շատ կարևոր է անել ամեն ինչ, որպեսզի վերսկսվի խաղաղ կարգավորումը և դադարեն բռնությունները: Մինչև իրավիճակի սրումը Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև պլանավորված էր եռակողմ հանդիպում: Այժմ այդ հանդիպումը, որը պլանավորված էր այլ ձևաչափով, ձեռք է բերել բոլորովին այլ նշանակություն: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի թեման կդառնա կենտրոնական»,- նշել է Զախարովան:

Զախարովան ավելացրել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքները տեղի են ունենում ամբողջ թափով, ավելացնելով, որ կողմերը կանգնել են կարգավորման ռելսերին:

Նույն շարքից