Գլխավոր Ռազմական Ֆոտոներ 

ՀՀ ՊՆ-ն փաստերով ապացուցում է արգելված կասետային հրթիռների կիրառումն Ադրբեջանի կողմից (լուսանկարներ)

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չպայթած հրթիռների լուսանկարները հերքում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական կողմն այդ զինատեսակը չի կիրառել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է, որ լուսանկարներում «Սմերչ»-ի հրթիռներ ն են, որոնք ունեն կասետային մարտական մաս, և հակառակորդը նպատակ ուներ դա կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ։

 

«Այսօր դիվային ծավալի լրահոսի մեջ «Սմերչ»-ի չպայթած հրթիռների նկարները մեզ էին տվել այլ տեղից: Արդեն երեկոյան ի վերջո ստացանք իրականում Մարտակերտում և Հադրութից հարավ ընկած, պայթած ու չպայթած հրթիռների նկարները: Ահա ադրբեջանական իրական «Սմերչ»-ի հրթիռները»,- ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: Ընդ որում, հակառակորդն այս զինատեսակը կիրառել է շփման գծի ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային հատվածներում։

 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի տրամադրության տակ այդ զինատեսակն առկա չէ։

 

Պատերազմների ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով։

Նույն շարքից