Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը վերջին պահին հրաժարվել է ուղիղ եթերում բանավիճել ՀՅԴ Բյուրոյի անդամ

analitik.am

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը վերջին պահին հրաժարվել է ուղիղ եթերում բանավիճել ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ։

Փափազյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր՝ ապրիլի 7-ի երեկոյան France24 հեռուստաալիքի եթերում պետք է բանավեճ լիներ, սակայն կայանն իրեն տեղեկացրել է, որ Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է բանավեճից։

«Մերժելով բանավեճի մասնակցությունը՝ Ադրբեջանի դեսպանը ցույց է տալիս, որ վախենում է։ Ես մեծապես դատապարտում եմ այս վախկոտ քայլը այն պահին, երբ Ադրբեջանի բանակը շարունակում է խախտել զինադուլը»,- ասել է նա։

Նույն շարքից