Միջազգային Քաղաքականություն 

Քեմերոնի հոր օֆշորային հաշիվները նպատակ չեն ունեցել խուսափել հարկերից

analitik.am

Rian.com.ua կայքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ  Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ իր հոր կողմից բացված հաշիվները օֆշորային գոտում նպատակ չի ունեցել թաքցնել իր եկամուտները: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ պահանջել են վարչապետ Դևիդ Քեմերոնի հրաժարականն այն բանից հետո, երբ նա խոստովանել է իր մասնակցությունն օֆշորային ընկերությունների գործունեությանը:

Լեյբորիստ, խորհրդարանում գանձապետական հատուկ կոմիտեի անդամ Ջոն Մանը կառավարության ղեկավարին անվանել է երեսպաշտ։

Հիշեցնենք, որ օֆշորային գոտում գտնվել են նաև Իլհամ Ալիևին պատկանող հաշիվներ: Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։

Նույն շարքից