Հայաստան Քաղաքական սատիրա 

Համանախագահները ԿԽՄԿ-ին խնդրել են ուսումնասիրել խաղաղ բնակիչների սպանության և մարմիների խեղման դեպքերը

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններով: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` ի պատասխան այն հարցի, թե ինչպես են համանախագահները վերաբերվում ադրբեջանցի զինվորականների և վարձկանների կողմից խաղաղ բնակիչների սպանություններին և սպանված քաղաքացիական անձանց ու զինվորականների մարմինների խեղման դեպքերին:

«Տեսել ենք լուսանկարները, լսել ենք այդ մասին տեղեկությունները: Այս հարցը մայրաքաղաքներում ևս բարձրացրել ենք: Կցանկանայի կրկնել, որ խորապես մտահոգված ենք մարդու իրավունքների խախտումների ցանկացած դեպքի առնչությամբ»,- նշել է Ուորլիքը:

Նա նաև տեղեկացրել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպումներում համանախագահներն անդրադարձել են այս հարցին և խնդրել նրանց մանրամասն ուսումնասիրել արձանագրված դեպքերը:

Նույն շարքից