Հասարակություն Տնտեսություն 

Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը համաձայնության են եկել նավթի արդյունահանման սառեցման հարցում

analitik.am

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին հաջողվել է համաձայնության գալ նավթի արդյունահանման սառեցման հարցում: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:

«Այսօր տեղի ունեցավ հանդիպում Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև, որի ընթացքում երկրները համաձայնության հասան նավթի արդյունահանման սառեցման հարցում»,- հայտարարել է աղբյուրը:

Նա նաև նշել է, որ Սաուդյան Արաբիան առաջին անգամ է համաձայնվել սառեցնել արդյունահանման մակարդակը առանց Իրանի մասնակցության: Մինչև այդ թագավորության իշխանությունները իրենց որոշումը կապում էին Իրանի կողմից արտահանման սառեցման հետ, որը պատրաստ չէր գնալ այդ քայլին, քանի դեռ արդյունահանումը չէր հավասարվել մինչպատժամիջոցյան մակարդակին:

Նույն շարքից