Հայաստան Քաղաքական սատիրա 

ԱԳ փոխնախարարը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Սվիտալսկիին

analitik.am

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում՝ վերջինիս կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել իրավիճակի առնչությամբ ԵՄ կառույցների եւ անդամ երկրների դիրքորոշմանը:

Նույն օրը Կարեն Նազարյանը հանդիպել է նաեւ Հայաստանում Էստոնիայի դեսպան Պրիտ Տուրկին, եւ ի թիվս երկկողմ հարաբերություններին առնվող հարցերի, փոխնախարարի կողմից ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում իրավիճակի հետ կապված տեղեկատվություն:

Նույն շարքից