Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ հենց իր նախանձախնդիր աշխատանքից է կախված...

Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ հենց իր նախանձախնդիր աշխատանքից է կախված մեր պետության և ազգի ապագան

«Հատկապես վերջին իրադարձություններից հետո հասկանալի է դառնում, որ մենք պետք է հույսներց մեր վրա դնենք: Մեզ թղթե շերեփներ պետք չեն, մեզ պետք են երկաթե շերեփներ, և յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ հենց իր նախանձախնդիր աշխատանքից է կախված մեր պետության և ազգի ապագան»,-այսօր՝ ապրիլի 19-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը նույն թղթե շերեփով երկի՞րն է, որի մասին ժամանակին խոսում էր Խրիմյան հայրիկը:

Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զարգացումներին՝ հայր Զաքարիան ասաց, որ մեր եկեղեցու տեսակետն անփոփոխ է. «Հայոց եկեղեցին աջակից է Արցախի անկախության ճանաչմանը և իր բոլոր կառույցներով, թեմերով ամեն ինչ անում է արցախահայությանը և առհասարակ մեր ժողովրդին աջակցելու համար: Արցախը մեր հայրենիքի մի մասն է, հետևաբար մեզ համար կարևոր է, որ այն հզորանա, և տնտեսապես, և ֆիզիկապես, և մարդկանցով: Դուք գիտեք նաև, որ եկեղեցին մի քանի անգամ հայտարարություններով հանդես եկավ՝ դատապարտելով ադրբեջանական գործողությունները, որոնք ուղղված են հայերին բնաջնջելուն»,-ասաց հյուրը՝ հավելելով, որ ապրիլյան դեպքերից հետո Արցախ են գնացել նաև Գարեգին Բ-ն ու Արամ Ա-ն:

Հայր Զաքարիան տեղեկացրեց, որ եկեղեցին օգնության ձեռք է մեկնել զոհված և վիրավորած զինծառայողների ընտանիքներին. «Եկեղեցին հենց առաջին օրվանից եղել է զոհվածների և վիրավորների ընտանիքների կողքին: Վեհափառ հայրապետի գլխավորությամբ բոլորին դրամական օգնություն է տրամադրվել, եղել են այցեր և այլն: Մեր եկեղեցականները փորձել են իրենց հնարավորությունների սահմաններում մարդկանց բեռը թեթևացնել: Այդ օգնությունը շարունակական է լինելու, քանի որ հայոց բանակը մեր պետության օղակներից մեկն է, որտեղ իրենց հոգևոր սպասավորությունն են անցկացնում մեծ թվով հոգևորականներ