Հայաստան Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Այս փուլում մեր անմիջական հարևանությունում ականատես ենք լինում սարսափազդու երևույթների. Կարեն Նազարյան

analitik.am

Հայաստանը շարունակում է նախաձեռնողական քաղաքականություն վարել՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վերհանմանը։ Այս մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին ընդառաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը։

«Ցավոք, այս փուլում մեր անմիջական հարևանությունում՝ մասնավորապես մեր տարածաշրջանում ականատես ենք լինում սարսափազդու երևույթների։ Ֆորումի հիմնական նպատակն է վերհանել բոլոր խնդիրները, որոնք առնչվում են հանցագործության վերհանմանը։ Ուստի հրավիրել ենք բավական լուրջ մասնագետների»,- ասաց փոխնախարարը:

«Ժամանակակից աշխարհը լի է բազմաթիվ ցեղասպանություններով, ցեղասպանության վտանգներով։ Որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ մեր պարտավորությունն ենք համարում դիվանագիտական, հասարակական-քաղաքական հնչեղություն ապահովել միջազգային հանրության համար»,- նշեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նույն շարքից