Գիտություն Միջազգային 

Իտալացի գիտնականները պարզել են Խորհրդավոր ընթրիքի ճաշացանկը

analitik.am

Իտալացի հնարագետները ուսումնասիրել են անհիշելի ժամանակների պաղեստինյան խոհանոցը: Ոլոռազգիներով ռագու, ոչխարի միս, ձիթապտուղ, դառը խոտաբույսեր, բրնձի սոուս, հաց, ընկույզի մածուկ, արմավներ ու գինի. հավանաբար հենց այս է եղել Խորհրդավոր ընթրիքի ճաշացանկը: Այս ճաշատեսակները Հիսուսն ու նրա աշակերտները ուտում էին ոչ թե ուղղանկյուն քարի շուրջ, ինչպես շատ գեղարվեստական ու կրոնական նկարներում է ցուցադրված, այլ բարձերին ու գորգերին կիսապառկած, ինչպես այն ժամանակ հռոմեացիներն էին անոմ: Իսկ ափսեները, բաժակներն ու սափորները պատրաստված են եղել քարից:

Սեղանի շուրջ հյուրերի դասավորվածությունը որոշակի կանոններով էր ու առավել կարևոր էին համարվում նրանք, ովքեր նստած էին գլխավոր հյուրի աջ ու ձախ մասերում: Երուսաղեմում 1-ին դարի սկզբին սնվելու սովորությունների հետազոտությունը, որն իրականացրել են երկու իտալացի հնագետներ ՝ Ջեներոսո Ուրչիոլին ու Մարտա Բերոնյոն ՝ հիմնված է աստվածաշնչյան պատմությունների, հրեական գրերի, հինհռոմեական աշխատությունների ու հնագիտական տվյալների վրա:

 

Նույն շարքից