Հայաստան Հիշում եմ և պահանջում 

Պետք է խոսենք ոչ թե մեծ թվերի, այլ կոնկրետ մի մարդու պատմության մասին. Ջորջ Քլունի

analitik.am

24-ժամյա նորությունների ցիկլը, որն այսօր կա, ապազգայուն լսարան է ձևավորում: Երբ լսում ես 6 մլն փախստական, դա դառնում է պարզապես թվերի խնդիր: Ավելի արդյունավետ է, երբ փոքրիկ տղայի պատկեր ես ներկայացնում, որը մահացել է, եւ նրան ալքիներն ափ են շպրտել, դա արդեն առանցքային հարց է դառնում. Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ ասել  հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին՝ նշելով, որ սրա պատճառը գլոբալ խնդիրների ոչ ճիշտ լուսաբանումն է:

Քլունիի խոսքով՝ ահավոր է այն, թե ինչպես ենք մենք այսօր արձագանքում փախստականների ճգնաժամին:

Մենք մեր մարդասիրական տեսլականը կորցնում ենք, երբ հսկայական թվերով պատմություններ են մեզ ներկայացում:  Պետք է խոսենք ոչ թե մեծ թվերի, այլ կոնկրետ մի մարդու պատմության մասին, որովհետև երբ նայում ես այդ մարդու աչքերին, ամեն ինչ փոխվում է: Կինոարտադրությունն այլ աշխատանք պետք է կատարի այդ ուղղությամբ: CNN-ը  միացնում ես, տեսնում ես՝ դատարկ ամբիոն, սպասում են, որ Դոնալդ Թրամփը խոսի: Ինչու չեն կարող այդ ժամանակը օգտագործել՝ կենտրոնանալու մի ընտանիքի վրա, որը պայքարում է, որ դուրս պրծնի Հալեպից: Չէ որ նրանք պարզապես չեն հեռանում, նրանք հեռանում են, որ փրկեն իրենց կյանքը. ասել է Քլունին:

Նրա խոսքից հետո The Washington Post օրաթերթի սյունակագիր Դեյվիդ Իգնեյշըզն առաջարկել է. Եթե դադարեք դերասան լինելը, եկեք Washington Post, ես Ձեզ լրագրող կընդունեմ:

Նույն շարքից