Հայաստան Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Ցեղասպանություն վերապրածները չունեն միջազգային պաշտպանություն. Վիգեն Սարգսյան

analitik.am

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված Aurora Dialogues-ի քննարկումների ժամանակ ասել է, որ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը կազմակերպելով` Հայաստանը հարթակ է բացում ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերի համար, որ կարողանան բարձրացել իրենց ձայնը:

Նրա խոսքով, Հայաստանը որոշել է ինստիտուցիոնալացնել այդ համաժողովը եւ երկու տարին մեկ անգամ անցկացնել նման համաժողով:

«Սա ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին է, այլ բոլոր ցեղասպանությունների: Համաժողովում անդրադարձել ենք նաեւ փախստականների խնդրին, որպես ցեղասպանության վկաներ: Նրանք չունեն միջազգային պաշտպանություն, երբ առերեսվում են դժվարությունների իրենց կյանքում:

ՀՀ նախագահը ներկայացրեց մարդկության դեմ այս ոճրագործության դեմ պայքարի մեխանիզմները, նաեւ նախատեսվող մեխանիզմների մասին խոսեց, որոնք կոչված են պաշտպանել ցեղասպանություն վերապրածներին»,-ընդգծեց Սարգսյանը:

Նրա խոսքով, դժվար է պատկերացնել, որ առաջընթացի, կրթության այս դարում կարելի է շարունակել նման ոճրագործությունները. «Սա Հայաստանում ցավալի թեմա է, որովհետեւ Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականները այն մարդկանց թոռներն են, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ անցել են նույն սիրիական անապատներով: Մեք պետք է հարց տանք, թե որքան այդ ամենը պետք է շարունակվի»,-նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, որ այսօր սիրիահայերը ինտեգրվել են հայկական հասարակությունում, պետությունը ձեռք է մեկնել նրանց եւ փորձում է հոգալ նրանց կարիքները:

Նույն շարքից