Բլոգ Միջազգային Ֆեյսբուք 

57-ամյա ֆրանսիացին գործ է հարուցել facebook-ի դեմ

analitik.am

Ֆրանսիացի 57-ամյա ուսուցիչը գործ է հարուցել Ֆեյսբուք ընկերության դեմ:

Դելո Ֆրեդերիկա Դյուրան Բեսսան ուսուցիչ է և արվեստի մեծ սիրահար։ Ֆեյսբուք ընկերությունը արգելափակել է նրա անձնական էջը. նա տեղադրել էր Գուստավ Կուրբեի՝ մերկ կնոջ սեռական մանրամասներ պատկերող նկարը։ Ֆեյբուք ընկերության ղեկավարությունը պնդում է, որ գործի վարույթը անցկացվի Կալիֆորնիայի դատարանում, մյուս կողմի պնդմամբ վարույթը կանցկացվի ֆրանսիական դատարանի կողմից։

Ցավոք սրտի ֆեյբուքում կարելի է ավելի ահավոր բաներ տեսնել. ասել է արվեստի սիրահարը։

Ես տեսել եմ գլխատումներ։ Ես ավելի շուտ կնախընտրեի տեսնել ֆրանսիացի նկարիչների գործերը քան սպանություններ։ Դրա համար էլ չեմ հասկանում թե ինչու Facebook-ը նկարիչների դեմ ցենզուրային սահմանափակումներ է դնում, իսկ սպանությունների և դաժան տեսարանների դեմ՝ ոչ։

Ուսուցչիցը հայտնում է, որ Fecebook-ին ուղղված իր հարցերը դեռ շատ են, որոնք այդպես էլ կմնան անպատասխան:

Կուրբեի սկանդալային «Աշխարհի ծագումնաբանությունը» գործը նկարվել է 1866 թվականին և շուրջ 120 տարի չի ցուցադրվել։

Իբրև փոխհատուցում Դյուրանը պահանջում է անձնական էջի ակտիվացում և 20 հազար եվրոյի չափով գումարային տույժ։

Նույն շարքից