Հայաստան Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Ֆրանկ Էնգելի տեսակետը Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հարցի շուրջ

analitik.am

Մարդիկ չպետք է այլևս մորթվեն ու սպանվեն. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը` հավաստելով, որ ինքն ամեն ինչ կանի Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Ռուանդայի դեպքերը, որոնք սարսափեցրել են պատգամավորին ու նա մտովի ապրել է հայերի ցեղասպանության տանջանքները:

«Ես հետևել եմ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, տեսել եմ ակցիաները, որոնք իրականացվում էին Ստամբուլում, այնքան մարդ կար, փողոցը, որտեղ ահաբեկչություն էր վեջերս, սև էր մարդկանց քանակից, մեծամասնությունը թուրքեր էին, խնդրում էին, որ ցեղասպանության հարցը հիշատակվի հայերի հետ։ Թուրքեր էին գալիս ու ասում էին, որ հայերի հետ են ապրում, պետք է ճանաչվի»,- նշեց ապտգամավորը:

«Այսօր Ստեփանակերտում կարող ես քննադատել կառավարությանն ու դառնալ պատգամավոր, իսկ Բաքվում չես կարող քննադատել կառավարության, չես կարող ընտրվել պառլամենտում, որովհետև կհայտնվես բանտում։ Ղարաբաղը պարտավոր չէ նման պայմաններում ապրել, չի ուզում ապրել։ Եթե մենք չենք կանգնում Ղարաբաղի կողքին, կարող է տեղի ունենալ ևս մեկ ցեղասպանություն։ Ես իմ բոլոր ուժերը կներդնեմ, որ Ղարաբաղը լինի անկախ։ Եթե նրանք այդ ձևը գտնեն, որ հակառակը լինի, կանեն, բայց նրանք երբեք չպետք է այդ ձևը գտնեն»,- հայտարարել է Էնգելը:

ԵԽ պատգամավորն նաև նշեց, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու կանխարգելման առումով կարծես դրական զարգացում կա,- «Թուրքական պարբերականներից մեկը հայերենով մի հոդված էր գրել՝ «Այլևս երբեք» վերնագրով, այն էլ՝ հայերենով։ Եվրոպական գործերի թուրքական նախարարությունը մասնակցել էր Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին, նախագահ Էրդողանը կարեկցանքի խոսքեր էր հղել։ Հիմա, երբ մոտենում է 101-րդ տարելիցը, աշխարհը նորից երկու մասի է բաժանվել։ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև կռիվ է սկսել ու դժվար չէ գուշակել՝ ով է սկսել այն։ Հեշտ է հասկանալ՝ ով է ագրեսորը։ Եթե քսանչորս տարի առաջ  ագրեսորը չիրականացվեր այդ քայլերը, չէր կորցնի 4500 քառակուսի կիլոմետր»,- ասել է Էնգելը՝ հավելելով,- «Ես ոտքի եմ կանգնել ու շարունակելու եմ կանգնել Ղարաբաղի ճանաչման, անկախության համար»:

Նույն շարքից