Հասարակություն Հիշում եմ և պահանջում 

Հետաքրքիր էր պատահմամբ թուրք երիտասարդների հետ իմ հանդիպումը

analitik.am

Օտարությունը թերևս ավելի է միացնում ցաված ու տառապած մեր ազգին, ու ամեն մասնիկովդ հպարտությամբ ես լցվում ազգային պատկանելիությանդ ու քրիստոնյայի «տիտղոսը» կրելուդ համար: Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին Չեխիայի հայերը հավաքվել էին Եվրոպայի ամենամարդաշատ հրապարակներից մեկում: Հպարտ եմ այսօրվա երթի մի մասնիկը լինելու համար:
Հ.Գ.
Թռուցիկներ բաժանելիս բավական հետաքրքիր էր պատահմամբ թուրք երիտասարդների հետ իմ հանդիպումը: Ասացի խնդրեմ, վերցրեք ծանոթացեք պատմությանն ու մեր բողոքի կանչին, ասացին մենք թուրք ենք, պատասխանեցի, թե այդ դեպքում քաջատեղյակ կլինեն, թռուցիկի կարիք չկա.... չճխտեցին:
Նրանց ամոթխած աչքերն ու գլխահակ կեցվածքը խոսեց բոլոր լեզուներով:

Իր ֆեյսբուքյան էջում գրառել է Սոնա Գրիգորյանը

Նույն շարքից