Հայաստան Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Հայոց պատրիարքարանում կազմակերպված պատարագին մասնակցել են Թուրքիայի պատգամավորներ

analitik.am

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Սրանից 101 տարի առաջ՝ 1915-ի ապրիլի 24-ին, Ստամբուլում եւ Անատոլիայի չորս կողմերից հավաքված հայ մտավորականներին, արվեստագետներին ու գործիչներին աքսորի ուղարկեցին անհայտ ուղղությամբ»։

«101 տարի անցել է։ Զոհվածներին չենք մոռացել, չենք մոռանալու։ Հայոց պատրիարքարանում կազմակերպված պատարագին մասնակցել են «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը»:

Նույն շարքից