Հայաստան Հասարակություն Հիշում եմ և պահանջում Միջազգային 

Լոս Անջելեսում ավելի քան 60 հազար մարդ է հավաքվել Թուրքիայի հյուպատոսության մոտ

analitik.am

Լոս Անջելեսում ավելի քան 60 հազար մարդ է հավաքվել Թուրքիայի հյուպատոսության մոտ: Նրանք իրենց բողոքն են հայտնել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ և նշել են Ցեղասպանության 101 ամյակը։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։

Ցույցին, որը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության հանձնաժողովը, մասնակցել են հայկական համայնքի անդամները, ամերիկահայ երիտասարդության ներկայացուցիչներ, դաշնային և տեղական իշխանության մարմինների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ։ Նրանք արդարություն պահանջող բացականչություններ են վանկարկել։

Ցույցի ժամանակ ելույթ են ունեցել ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Լորետա Սանչեսը եւ Թոնի Քադենասը, Քալիֆորնիայի նահանգի ասամբլեայի անդամներ Սքոթ Վիլքը, Ադրին Նազարյանը և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Գրեգորյանն և Փոլ Քորեցը:

Նույն շարքից