Հայաստան Հիշում եմ և պահանջում Միջազգային 

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հայտարարությունը Հայոց ցեղասպանության 101-ամյակի կապակցությամբ

analitik.am

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 101-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև դատապարտել է Արցախում ծավալված բռնությունը:

«Լոս Անջելեսի և ողջ շրջանի բնակիչները այս հանգստյան օրերին հավաքվում են՝ նշելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Մենք հիշում ենք, որ այդ չարագործությունները 1.5 մլն մարդու կյանք են խլել։ Մենք հիշում ենք անցյալի սարսափները ճանաչելու և այսօրվա ագրեսիան դատապարտելու մեր պարտականությունը։ Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության աճի կապակցությամբ, որը Ադրբեջանի հետ 1994 թվականի հրադադարի խախտման հետեւանք է։ Այս բռնությունը խորը ազդեցություն թողեց Լոս Անջելեսում, որտեղ բնակվում է հայկական ամենախոշոր համայնքներից մեկը։ Հակամարտության լուծման ուղին պետք է լինի խաղաղությունը, ոչ թե պատերազմը։ Հայ ժողովուրդը մեծ տառապանքներ է կրել, որոնք արժանի են ճանաչման, և հայերը չպետք է միայնակ լինեն արդարության իրենց պահանջներում». հայտնում է Asbarez-ը։

Նույն շարքից