Հայաստան Պատահարներ Ռազմական 

Ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք են պահել

analitik.am

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները ապօրինի զենք-ռազմամթերք պահելու կասկածանքով Վարդենիսի երևանյան փողոցից, իր անձնական օգտագործման «GMC ENVOY» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 39-ամյա Կարեն Հ.-ին:

Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ եւ մեկուսիչ, ժապավենով իրար ամրացված երկու պահունակ` լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 47 փամփուշտով:

Կարեն Հ.-ն հայտարարել է, որ ինքնաձիգը եւ փամփուշտներով պահունակները գտել է նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի «Սեւ հողեր» կոչվող տարածքից:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից