Առողջապահություն Հայաստան Պատահարներ 

Ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասներին «Արմենիա» ԲԿ-ից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոց (տեսանյութ)

analitik.am

Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասներին՝ Էդգար Գասպարյանին (2002թ. ծնված) և Ռոլանդ Խոջայանին (2001թ. ծնված) շտապ օգնության մեքենաներով «Արմենիա» ԲԿ-ից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոց։ Այս մասին «Արմենիա» ԲԿ-ում լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նրա խոսքով՝ գիշերը՝ վիրահատություններից հետո, երկու դեռահասների վիճակը կայունացել է, նրանց հերթով անջատել են արհեստական շնչառության ապարատից, նրանք արդեն ինքնուրույն են շնչում։

Նախարարը պարզաբանեց, որ տուժածներն ունեն բեկորային վիրավորումներ, վնասվածքներ եւ այրվածքներ։ Հատկապես ծանր է եղել դեռահասներից մեկի վիճակը, որի մոտ ոտքի լուրջ վնասվածք է եղել ուժեղ արնահոսությամբ։ Երեկոյան նրան անմիջապես տարել են վերակենդանացման բաժանմունք, առանց նախնական հետազոտության, հակաշոկային թերապիա են անցկացրել, իսկ  հետո վիրահատել են։ Այդ գործողությունների շնորհիվ դեռահասի ոտքը հաջողվել է փրկել։ Դեռահասների հետագա բուժումը կկազմակերպվի «Սուրբ Աստվածամայր» հատուկ մանկական կլինիկայում։

Տեսանյութը՝ NEWS.am-ի:

Նույն շարքից