Հայաստան Հարցազրույց Պատահարներ 

Փորձագետներն իրենց եզրակացությունների մեջ պետք է վստահ լինեն. փաստաբանը՝ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի մասին

analitik.am

Մենք արդեն հայտնել ենք, որ երեկ ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուս է պայթել, ինչի հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավոր: Դեպքի հետ կապված մեկնաբանություններ ստանալու համար Analitik.am-ի թղթակից զրուցեց փաստաբան Թամարա Բաղդասարյանի հետ, ով նշեց՝ արդեն հայտնի է, որ տեղի է ունեցել զուգակցային պայթյուն (ոչ բեկորային). «Եղել է ինչ-որ պայթյուն, որը կապված չէ ավտոբուսի վառելիքի հետ:

Ըստ  279-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն է՝ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ, հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործ հարուցելուց հետո նշանակվում են մի շարք փորձաքննություններ, որոնց արդյունքում հնարավոր է հոդվածը փոխվի: Այս պահին  հնարավոր չէ որևէ հստակ բան ասել, քանի որ ամեն ինչ ցույց  կտա  քննությունը»:

Մեր թղթակցի այն հարցին, թե կան կարծիքներ, որ իրավապահ մարմինները դանդաղում են, Բաղդասարյանն ասաց, որ դրա մասին խոսք լինել չի կարող. «Ես չեմ կարծում, թե սա այն դեպքն է, որ իրավապահները դանդաղում են: Փաստաբանները կամ իրավաբանները գիտեն, որ փորձաքննությունների համար բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ, իսկ փորձագետներն իրենց եզրակացությունների մեջ պետք է վստահ լինեն: Ամեն դեպքում արդեն ոստիկանապետն ասել է, որ 1-2 ժամից փորձաքննությունների եզրակացությունները պարզ կլինեն և հայտնի կլինի, թե ինչ պայթուցիկ է կիրառվել»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ աշխատանքը  ընթանում է նորմալ:

 Հեղինակ՝ Արթուր Մնացականյան

Նույն շարքից