Բիզնես Տնտեսություն 

Դոլարն արժեզրկվել է, ռուբլին, եվրոն և ֆունտը` արժևորվել

analitik.am

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ապրիլի 27-ին կազմել է 479.38 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.11 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.13 դրամ՝ աճելով 1.03 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը` 699.70 դրամ է՝ աճելով 1.90 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն ապրիլի 27-ին կազմել է 7.36 դրամ, աճը կազմել է 0.14 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 261.24 դրամ, ոսկի՝ 19,137.61 դրամ, պլատին՝ 15,489.49 դրամ։

Նույն շարքից