Բիզնես Իրավական Տնտեսություն 

Եթե բանկում ունեք ավանդ

analitik.am

Բանկն ավանդատուին ավանդի գումարից տոկոսներ է վճարում բանկային ավանդի պայմանագրով որոշված չափով: Պայմանագրում վճարվելիք տոկոսների չափի մասին պայմանի բացակայության դեպքում բանկը պարտավոր է տոկոսներ վճարել քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետին համապատասխան չափով (ամիսը` առավելագույնը 2 տոկոս):

Բանկն իրավունք ունի փոփոխել ցպահանջ ավանդների համար վճարվող տոկոսների չափը, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով: Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար վճարվող տոկոսների չափը նվազեցնելու դեպքում տոկոսների նոր չափը կիրառվում է մինչև ավանդատուին տոկոսները նվազեցնելու մասին հաղորդումը ներդրված ավանդների նկատմամբ` համապատասխան հաղորդման օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Բանկային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Իրավաբանական անձի հետ բանկի կնքած պայմանագրով սահմանված այդպիսի բանկային ավանդի տոկոսների չափը չի կարող միակողմանի փոփոխվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Սկզբնաղբյուր`  iravaban.net կայք

Նույն շարքից