Ռազմական 

Աշխատում ենք զենքն արագորեն Հայաստան հասցնելու ուղղությամբ. Սեյրան Օհանյան

analitik.am

Պաշտպանության համակարգում նոր հրաժարականներ չեն լինելու։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու համար գտնվում է Մոսկվայում։

Օհանյանը նաև ասել է, որ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպումներ չի ունեցել, նրանց հետ բանակցություններ էլ չեն սպասվում, «քանի դեռ ադրբեջանցիները կրակում են»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, դրանք, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, առաջվա պես գործընկերային են, «ոչինչ չի փոխվել»: Այժմ աշխատում են ձեռք բերած սպառազինությունը արագորեն Հայաստան հասցնելու ուղղությամբ:

Նույն շարքից