Գիտություն Հասարակություն 

Երկրում «ամենաայլմոլորակային» կետը

analitik.am

Գիտնականները Եթովպիայի տարածքում Դանակիլի ցածրավայրը համարել են Երկրում «ամենաայլմոլորակային» վայրը, հայտնում է Ria.ru-ին:

«Այժմ գոյություն ունեն այդ տեղին նվիրված շատ քիչ գիտական աշխատություններ, այդ պատճառով Դանակիլ ցածրավայրը մեզ համար հանդիսանում է իրոք չուսումնասիրված տարածք:  Այստեղ ջերմաստիճանը ցերեկը հասնում է 40, իսկ գիշերը 30 աստիճանի, իսկ քլորի գոլորշիները մշտապես այրում են մեր թոքերը: Ցանկացած միկրոօրգանիզմներ, որ ապրում են այստեղ, շատ հետաքրքիր կլինեն աստղակենսաբաններին»,- հայտնել է Ֆելիպե Գոմեսը Մադրիդի աստղակենսաբանական կենտրոնից:

Եթովպիայի հյուսիսում գտնվող «այլմոլորակային աշխարհը» համարվում է աշխարհի ամենաշոգ վայրը: Այն գտնվում է ծովի մակարդակից 100 մ ցածր, և այնտեղ ընկնող ջուրը, անցնելով լավայի տաք հոսքերի միջով, հարստանում է տարբեր անօրգանական միացություններով և դառնում ծայրահեղ թթու քիմիական խառնուրդ, որի նմանը Երկրում գոյություն է ունեցել միայն կյանքի առաջացման ժամանակներում:

Հենց դա էլ գրավել է գիտնականների ուշադրությունը, ովքեր ցանկանում են պարզել, թե ինչպիսի միկրոբներ կկարողանային ապրել այդ պայմաններում:

1420584748

Նույն շարքից