Առողջապահություն Գիտություն Հասարակություն 

Ինչպես որոշել կնոջ համար երեխա ունենալու լավագույն տարիքը

analitik.am

Ցյուրիխի համալսարանի գիտնականները պարզել են, որ կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում` ընդունելով այնպիսի ձև, որն առավել հարմար է մանկածնական գործընթացի համար: Հայտնագործության համաձայն` կոնքի լայնությունը ծննդաբերելու պահանջի և ուղիղ քայլելու միջև փոխզիջման հետևանք է:

Գիտնականները տղամարդու եւ կնոջ կոնքերի միջեւ տարբերությունն ավանդաբար բացատրում են մանկաբարձական երկընտրանքի հիպոթեզով

Գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները ցույց են տվել, որ մոտավորապես 10 տարեկանից տղամարդկանց եւ կանանց մոտ կոնքային ոսկրերի զարգացումը սկսում է էականորեն տարբերվել:  25 տարեկան հասակում լայն կոնք է ձեւավորվում, որը լավ հարմարեցված է մանկածնության համար:

Կոնքի կառուցվածքի ամենամեծ սեռական դիմորֆիզմի ժամանակաշրջանը  25-30 տարեկանն է, իսկ 40-45 տարեկանում ոսկրերը դարձյալ սկսում են փոփոխվել, ավելի նման են դառնում տղամարդկայինի, դրան հետեւող` ծննդյան ուղու հետագա փոքրացմամբ:

Նույն շարքից