Հիշում եմ և պահանջում Մշակույթ 

Wall Street Journal-ը գումար է վաստակում Հայոց ցեղասպանության վրա. Քիմ Քարդաշյան

analitik.am

Փողը խոսում է, և այս պահին խոսում է աղբի մասին։ Այդ մասին իր կայքում գրել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։

Նշենք, որ The Wall Street Journal-ը հրապարակել էր հակահայկական «Fact Check Armenia» խմբի գովազդը։ Այդ խումբը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը։ Գովազդում ակնարկներ էին արվել, թե հայերն ունեն մեղքի իրենց բաժինը տեղի ունեցածի մեջ։

«Մեր ընտանիքը սովորել է ամեն տեսակ անհեթեթության, որ մեր մասին գրում են մամուլում։ Սովորաբար մենք ուշադրություն չենք դարձնում, բայց երբ լսեցի Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդի մասին, չէի կարող հանդուրժել։

Գովազդը վճարել է համացանթի թուրքական հարթակը, որի անունը չեն ուզում ասել՝ նրանց դիտումները չավելացնելու նպատակով։ Նրանք այդ հարթակում սովորաբար հայտարարում են, թե պատմաբանները ուռճացնում են զոհված հայերի թիվը, սովորաբար տեղի ունեցածի մեջ մեղադրում հայերին։

Այն, ինչ հրապարակել է Wall Street Journal-ը, վտանգավոր է, հիասթափեցնող, անհեթեթ։ Մեր հարցումներին պարբերականը պատասխանել է, թե «իրենք որպես գովազդ ընդունում են լայն շրջանակ, որում կարող են ներառվել նաեւ սադրիչ թեմաներ։ Մենք կարող ենք մեր քիմքին համար ցանկացած բան ներկայացնել որպես գովազդ»։

Եթե դուք Ցեղասպանության համար պատասխանատու երկրի փաստաբանն եք, չեք կարող այլ տեսակետ ներկայացնել, դուք կեղծիք եք տարածում։ Դա անմիտ եւ վտանգավոր է։ Եթե դա լիներ գովազդ Հոլոքոսթի կամ 9/11-ի դավադրության մասին, կտպեի՞ք։

Բազում պատմաբաններ կարծում են, որ եթե Թուրքիան ընդուներ իր պատասխանատվությունը Ցեղասպանության համար, Հոլոքոսթը չէր լինի։ 1939թ.՝ Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ Հիտլերն ասում էր. «Այսօր ո՞վ է հիշում հայերի մասին»։

Ուրեմն, մենք ենք հիշում։ Մենք պետք է հիշենք եւ ասենք։ Երբ մենք վախենում եւ լռում ենք, մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունը կարեւոր չէ։ Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ փոխանցում ենք մեր երեխաներին։ Մենք պետք է հոգանք ճշմարտության համար, որ պահպանենք մեր ապագան»,- գրել է Քիմ Քարդաշյանը։

Նույն շարքից