Գիտություն 

Այսօր «Վոստոչնի» տիեզերակայանից արձակվել է «Սոյուզ 2.1 ա» հրթիռակիրը

analitik.am

Ապրիլի 28-ին Մոսկվայում ժամը 5:01-ին «Վոստոչնի» տիեզերակայանից արձակվել է «Սոյուզ 2.1 ա» հրթիռակիրը՝ «Միխայլո Լոմոնոսով», «Աիստ 2 Դ» ու «SamSat-218» արբանյակներով: Արձակմանը հետեւում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Սոյուզ 2.1 ա» հրթիռակրով արձակված բոլոր արբանյակները հաջողությամբ դուրս են բերվել ուղեծիր, հայտնել են «Ռոսկոսմոսից»:

 Ռուսաստանի նախագահը բոլորին շնորհավորել էր հաջող արձակման կապակցությամբ: «Ուզում եմ շնորհավորել բոլորիդ: Հպարտանալու բան կա: Աշխատանք էլ դեռ շատ կա: Ցամաքային ենթակառուցվածքի մի ամբողջ համալիր է պետք ստեղծել: Բայց անկասկած սա շատ լուրջ եւ նշանակալի քայլ է ռուսական տիեզերագնացության զարգացման գործում»,- ասել է նա, հայտնում է «ՆՏՎ»-ն:

 

Նույն շարքից