Ռազմական Քաղաքականություն 

Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի նվազում. Բորդյուժա

analitik.am

Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի նվազում, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Այսպես կոչված սառեցված հակամարտությունների էսկալացիայի հավանականությունը պահպանվում է: Եվ ցավոք, Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի նվազում»,- ասել է Բորդյուժան Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 5-րդ համաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ապրիլի 2-ին լայնածավալ զինված գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Ապրիլի 5-ին Մոսկվայում հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ ձեռք է բերվել կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը մշտապես խախտում է այն, շփման գծում շարունակում են զոհվել հայ զինծառայողներ, հրետակոծվում են խաղաղ բնակավայրերը:

 

Նույն շարքից