Ռազմական Տնտեսություն 

ՀՀ սոցիալական հարցերով ու աշխատանքի նախարարությունը հոգ կտանի 64 զինված զինծառայողների ընտանիքների մասին

analitik.am

ՀՀ սոցիալական հարցերով ու աշխատանքի նախարարությունը հոգ կտանի 64 զինված զինծառայողների ընտանիքների մասին: Այս մասին ապրիլի 28-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է գերատեսչության ղեկավար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով այդ ընտանիքների սոցիալական պահանջները գնահատելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատախումբ: Այդ ընտանիքներից 10-ում կան 17 անչափահաս երեխաներ, 15 ընտանիքում՝ ուսանողներ: Այս ընտանիքների մի շարք անդամներ աշխատանք գտնելու ցանկություն են հայտնել: Համապատասխան աջակցության դեպքում ոմանք կկարողանան աշխատել գոյւղատնետսական ոլորտում, այդ ընտանիքների անդամներից մի քանիսը բուժզննումների ու վիրահատությունների կարիք ունեն:

ՊՆ-ն 2 մլն դրամ է հատկացնում զոհված զինծառայողի ընտանիքին ու 1.4 մլն դրամ էլ՝ հուղարկավորության ծախսերի համար, նաեւ 700 հազար դրամ՝ տապանաքարի համար: Նախատեսված են նաեւ թոշակներ ու վճարներ այդ ընտանիքների չաշխատող անդամների համար: «Անհրաժեշտ է կանոնակարգել նաեւ զոհված կամավորականների ընտանիքներին կամավոր հիմունքներով օգնության տրամադրումը»,- հավելել է նախարարը:

Նույն շարքից