Ռազմական 

Բարեբախտաբար, մարդկային կորուստներ ու վնասվածքներ չկան ադրբեջանական «փառապանծ» հրետանավորների հարվածների արդյունքում. Արտակ Բեգլարյան

analitik.am

Ինչպես արդեն ՊԲ-ից հաղորդել են, ադրբեջանական կողմն այս գիշեր հրետակոծել է թե՛ մեր ռազմական հենակետերը, թե՛ որոշ խաղաղ բնակավայրեր:
Այս գիշեր հարաբերականորեն ավելի քիչ ինտենսիվ էին հարևանները (240 արկ), քան նախորդ գիշեր (550 արկ): Բնակավայրերում եղած վնասները ևս ավելի քիչ էին: Մասնավորապես, այս գիշեր մասնակիորեն վնասվել են որոշ տներ Մարտակերտում և էլեկտրամատակարարման ցանցը՝ Ներքին Հոռաթաղում: Մատաղիսում անմիջական վնասներ չկան:

Բարեբախտաբար, մարդկային կորուստներ ու վնասվածքներ չկան ադրբեջանական «փառապանծ» հրետանավորների հարվածների արդյունքում:

 

Գրառել է Արտակ Բեգլարյանը:

Նույն շարքից