Տնտեսություն 

Նվազագույն աշխատավարձը հնարավոր չէ բարձրացնել

analitik.am

Նվազագույն աշխատավարձը 2016թ. հուլիսի 1-ից մինչեւ 65 հազար դրամ բարձրացնելը հնարավոր չէ։ Այս մասին ասված է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ «Ամենամսյա նվազագույն աշխատավարձի» մասին օրինագծի կապակցությամբ բացասական եզրակացության մեջ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ապրիլի 28-ին Կառավարության նիստում նշեց, որ 2013-2015թթ. նվազագույն աշխատավարձը 32.5 հազար դրամից հասել է 55 հազար դրամի։ 2016թ. հուլիսի 1-ից նախատեսվում էր աշխատավարձի չափը բարձրացնել մինչեւ 60 հազար դրամ, սակայն հերթական բարձրացումը որոշվել է հետաձգել՝ ելնելով տնտեսական դինամիկայից։

Նույն շարքից