Հասարակություն Ֆեյսբուք 

Էրոս Ռամազոտին ավելի կարևոր է. Գագիկ Համբարյան

analitik.am

Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանը իր էջում գրել է.

Պարզվում է,որ ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են զայրացած իրենց արտգործնախարարի պահվածքից,ով ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ոչ ադեկվատ պահվածք էր դրսևորել՝Փարիզում ֆրակոֆոնիայի միջազգային ինչ-որ ժողովի էր մասնակցում և մինչև վերջ մնացել այնտեղ՝ չընդհատելով իր այցը,իսկ հետո էլ մոռացել էր, որ ինքն է ՀՀ արտգործնախարարը,այլ ոչ թե ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը,ով չգիտես ինչու ստանձնել էր արտգործնախարարի դերը,այլև՝ ադրբեջանցիները ևս զարմացած և զայրացած են սեփական ԱԳՆ-ի ղեկավարից..."Արդեն երկու օր էլ հայերը ռմբակոծում են Թարթարը,Բեյլագանը և այլ քաղաքներ և գյուղեր...Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ..Իսկ մեր պաշտոնյաները հաճելի ժամանակ են անցկացնում,համերգներ այցելում և զվարճանում...",-բողոքում են ազերի օգտատերերը...Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացել երեկ Բաքվում տեղի ունեցած հայտնի երգիչ Էրոս Ռամոզոտիի համերգից հրապարակած մի լուսանկար,որտեղ պատկերված են Ադրբեջանի ԱԳՆ նախարար Էլմար Մամեդյաովը և "ԱզԱլ"-ի տնօրեն Ջահանգիր Ասկերովը (տես լուսանկարը)...Լուսանկարից կարելի է ենթադրել,որ Ղարաբաղի հարցը այնքան էլ կարևոր չէ ազերի պաշտոնյաների համար,որոնք անտեսելով վերջին օրերի ադրբեջանցիների բազմաթիվ զոհերի փաստը և այն որ նախ և առաջ պետական պաշտոնյա են և պետք է հաշվի առնեն հասարակության տրամադրությունը,գնացել են համերգի...Չեմ զարմանում,քանի որ եթե սուլթան Իլհամն է իր զորքերին թաքցնում խաղաղ բնակչության թիկունքում,ապա ինչու՞ Մամեդյարովը չպետք է գնա համերգի...Թող Թարթարը,Եվլախը,Բարդան և Բեյլագանը դատարկվեն,բայց Բաքուն շարունակի իր "գլամուր" կյանքը...
Այստեղ է ասված՝QARABAĞ BİZİMDİR-ը կարևոր է,բայց Էրոս Ռամազոտին՝ավելի է կարևոր...

 

Նույն շարքից