Բիզնես Տնտեսություն 

Հայաստանում դոլարի միջին փոխարժեքը 478.61 դրամ է

analitik.am

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ապրիլի 29-ին կազմել է 478.61 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.99 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.75 դրամ՝ աճելով 0.21 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 698.58 դրամ է՝ նվազելով 0.29 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն ապրիլի 29-ին կազմել է 7.44 դրամ, աճը կազմել է 0.04 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 266.98 դրամ, ոսկի՝ 19,326.91 դրամ, պլատին՝ 16,003.17 դրամ։

Նույն շարքից