Մշակույթ 

Ազնավուրը Բուխարեստում բացառիկ համերգ է տվել

analitik.am

Ապրիլի 28-ին Շառլ Ազնավուրը բացառիկ համերգով հանդես է եկել Բուխարեստի Սալա Պալատուլուի նշանավոր դահլիճում:

Չորս հազար հոգի հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին լեգենդար արտիստի մուտքը բեմ:

2004թ. Ազնավուրը կրկին եկել էր Բուխարեստ, այս անգամ նկարահանվելու Բալզակի թեմաներով Ժան-Դանիել Վերհաեգի «Հայր Գորիո»/Père Goriot ֆիլմում, որի ընթացքում նա այցելել էր Հայոց կենտրոն:

Ազնավուրին ունկնդրելու էին եկել ոչ միայն տեղի հայերը, այլեւ շատերը հարեւան Մոլդովայից եւ Բուլղարիայից:

Ազնավուրը Բուխարեստ էր ժամանել նախորդ օրը Երեւանից:

Նույն շարքից