Իրավական 

Ուշադրություն օդանավակայան գնացողներին. ուժի մեջ կմտնի նոր փոփոխություն

analitik.am

Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 12–ի որոշման համաձայն սահմանված է.

«Պետական տուրքի վճարումից ազատման արտոնություն ստանալու համար ներկայացվում են`

1) մինչև 12 տարեկան երեխաների համար` երեխայի անձնագիրը, իսկ այն օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար, որոնց երեխաների տվյալները ներառվում են ծնողի անձնագրի մեջ` ծնողի անձնագիրը.

2) տարանցիկ ուղևորների կողմից` տարանցիկ ուղևորությունը հավաստող ավիատոմսը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության անունից կնքված և սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) այլ բան նախատեսված չլինելու դեպքում` սույն կարգի իմաստով տարանցիկ է համարվում այն ուղևորը, որի ավիատոմսը հավաստում է նրա` Հայաստանում միայն տարանցիկ ուղևորության նպատակով գտնվելու փաստը և, որ նա ուղևորության ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 24 և ավելի ժամ գտնվելու դեպքում դուրս չի գալիս մաքսային հսկողության գոտուց.

3) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձի, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիների, Խորհրդային Միության հերոսների և Փառքի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց կողմից` ԱՊՀ անդամ պետությունների տարածքում արտոնյալ երթևեկության իրավունքը հաստատող կտրոնը, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսների կողմից` Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի վկայականը»:

Վաղվանից 30.04.2015թ., ուժի մեջ կմտնի նոր փոփոխություն, որի արդյունքում վերոնշյալ երրորդ կետի վերաբերյալ կգործի հետևյալ իրավակարգավորումը. 3–րդ կետի դեպքում ուղևորների համար արտոնության հավաստագրի մեկ օրինակը թողնվում է պետական տուրք գանձող կազմակերպությունում, իսկ մյուս օրինակը տրամադրվում է ֆիզիկական անձին, որն այն ներկայացնում է օդանավակայաններում ուղևորների հաշվառում իրականացնող կազմակերպություն»:

Սկզբնաղբյուր՝  iravaban.net կայք

Նույն շարքից