Հասարակություն 

Հայաստանում բնակչության թվաքանակի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 12 հազարով

analitik.am

Ազգային վիճակագրական ծառայությունը  հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թիվը 2016-ի հունվարի 1-ի դրությամբ, որը  կազմում է  2մլն 998 հազ. 600:

երևանունի բնակչության թիվը կազմում է  1 մլն 73 հազար 7 հարյուր մարդ: Մշտական բնակչության մեծ մասը քաղաքաբնակ են՝ 1մլն 907 հազար:

Առավել մեծ թվով բնակչություն ունեն Արմավիրի ու Արարատի մարզերը՝  համապատասխանաբար 266 հազար 600 և 258 հազար 9 հարյուր: Ամենաքիչ բնակչությունը Վայոց Ձորինն է՝ 50 հազար 800:

Երևանի վարչական շրջաններից առավել մեծ թվով բնակչություն ունեն՝ Շենգավիթն ու Մալաթիա-Սեբաստիան՝ համապատասխանաբար 139 հազար հարյուր և 135 հազար 9 հարյուր: Ամենաքիչ բնակչությունն ունի Նուբարաշեն համայնքը՝ 9 800:

Հիշեցնենք, որ այստեղ բազմանակարան շենքեր չկան:

«Մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են  այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները:

Ժամանակավոր բացակայողների  թվաքանակում հաշվառվում են  այն անձինք, ովքեր մարդահամարի պահին իրենց հիմնական (մշտական) բնակության վայրից բացակայում են մինչև մեկ տարի ժամկետով»,- այս մասին տեղեկացնում է  ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ հայտնել էր, որ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 998600 մարդ, նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 12 հազարով:

Նույն շարքից