Միջազգային Քաղաքականություն 

Գարո Փալյանը չի կարողանա այցելել Հայաստան՝ թուրքական խորհրդարանում տիրող անկայուն վիճակի պատճառով

analitik.am

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Գարո Փալյանը դեռևս ամիսներ առաջ ծրագրել էր այցելել Հայաստան և հանդիպումներ ունենալ իր հայ գործընկերների հետ, սակայն թուրքական խորհրդարանական աշխատանքը խոչընդոտում է դա անել:

«Չնայած իմ մեծ ցանկությանը`ցավոք չեմ կարող գալ:  Թուրքիայում կայունություն չկա: Կա մեր ինքնության հարցը: Կարելի է ասել` թուրքական խորհրդարանը թույլ չի տալիս: Ես իսկապես այս օրերին շատ զբաղված եմ: Թուրք-քրդական հարաբերությունները կայուն չեն, քանի դեռ Թուրքիայում կայունություն չկա, իմ այցի իրականացումը դժվարանում է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Գարո Փալյանը` չցանկանալով էլ ավելի խորանալ պատճառների մեջ:

Հիշեցնենք, որ Գարո Փալյանը ապրիլի 21-ին թուրքական խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, թե անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների կոտորածը։ Պատգամավորի բավական ընդգրկուն և համարձակ ելույթը մեծ արձագանք ունեցավ թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում:

Նույն շարքից