Միջազգային Քաղաքականություն 

Շտուտգարտում ոստիկանության հետ բախումներից հետո 400 մարդ է բերման ենթարկվել

analitik.am

Մոտ հազար ցուցարար բախվել է ոստիկանության հետ գերմանական Շտուտգարտ քաղաքում, բերման է ենթարկվել 400 մարդ, հայտնում է РИА Новости-ն:

Ցուցարարներն արգելափակել են շենքի մուտքը, որտեղ անցկացվում էր աջ պահպանողական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության նիստը:

Նրանք այրել են անվադողերով և կենդանի շղթա կազմել փողոցներում, ինչից հետո սկսվել են բախումները ոստիկանության հետ, որոնք մոտ չորս ժամ են տևել:

Հաղորդվում է, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցաններ է կիրառել: Նշվում է, որ ցուցարարներին հաջողվել է հարձակվել կուսակցության մի քանի անդամների վրա:

Նույն շարքից