Հասարակություն 

Հայաստանում հունվար- մարտ ժամանակահատվածում կատարվել է 17 սպանություն

analitik.am

2016թ. հունվար- մարտ ամիսներին Հանրապետությունում գրանցվել է 4 հազար 945 հանցագործություն, որից ծանր՝ 823 և առանձնապես ծանր՝ 47 դեպք, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ տվյալների՝ եռամսյակում տեղի է ունեցել մարդու դեմ ուղղված 1221 հանցագործություն, որից 17-ը՝ սպանություն, 12-ը՝ սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը՝ 252, բռնաբարության և բռնաբարության փորձ՝ 11:

Երեք ամսում Հանրապետությունում գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 173 հանցագործություն: Այս ընթացքում գրանցվել է նաև կաշառք ստանալու, տալու և միջնորդելու 19, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 21 դեպք:

Նշենք, որ 2015թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 4 հազար 144 հանցագործություն:

Նույն շարքից