IT Հասարակություն 

Facebook-ի բաժնետերը դատական հայց է ներկայացրել` ընդդեմ ընկերության

analitik.am

Facebook-ի բաժնետերերից մեկը ընկերության դեմ հայցով դիմել է ամերիկյան Դելավեր նահանգի դատարան` կապված նոր դասի արժեթղթերի թողարկման հետ:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` հղում անելով Reuters-ին, խոսքը հավաքական հայցի մասին է, որին կարող են միանալ նաև սոցցանցի արժեթղթերի այլ իրավատերեր:

Աղբյուրը չի հաղորդում  հայցվորի անունը: Ինչպես նշվում է հայցում` տնօրենների խորհրդի հանձնաժողովը, որը հավանություն է տվել արժեթղթերի թողարկմանը «բավարար կոշտ չի բանակցել Մարկ Ցուկերբերգի հետ, որպեսզի որևէ արժեքավոր բան ստանա` ընկերության ղեկավարի ուժեղացված վերահսկողության դիմաց»:

Չորեքշաբթի ընկերությունը հայտարարել էր բացի արդեն իսկ գոյություն ունեցող A և B դասից նոր` C դասի արժեթղթեր թողարկելու մտադրության մասին:

Նույն շարքից