Միջազգային Քաղաքականություն 

Շտայնմայերը «նորմանդյան քառյակի» ԱԳ նախարարներին հրավիրել է հանդիպման՝ Բեռլինում մայիսի 11-ին

analitik.am

Գերմանիան մայիսի 11-ին Ուկրաինայի հարցով Բեռլինում կհավաքի «նորմանդյան ձևաչափի» մասնակիցներին` ԱԳ նախարարների մակարդակով: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:

Նորմանդյան ձևաչափը ներառում է Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Ուկրաինան:

«Մենք ժամանակ ենք կորցրել: Հրադադարի ռեժիմը կրկին դարձել է փխրուն, հրադադարի խախտումների և զոհերի թիվը ավելանում է»,- ասել է նա: Նախարարի խոսքերով` հարկավոր է նոր փորձ, որպեսզի ճգնաժամի լուծման հարցում դիրքորոշումները մոտեցվեն:

Նույն շարքից