Բլոգ 

Lamborghini-ն ներկայացրել է Huracan կուպեի ագրեսիվ տարբերակը (լուսանկարներ)

analitik.am

Lamborghini  ընկերությունը ներկայացրել է նոր` առավել ագրեսիվ տեսք ունեցող թափքով Huracan կուպեն:  Ինչպես գրում է Motor.ru-ն` ածխածնի մանրաթելից պատրաստված թյունինգային մոդելը գնահատել են 19 850 եվրո:

Huracan-ի նոր թափքը ներառում է դիմացի սպոյլերը, դիմացի և հետևի  թափարգելների  ածխածնային վերնամասերը, ինչպես նաև հետևի հակաթևը:

Lamborghini Huracan-ը համալրված է 5.2 լիտր ծավալով V10 ատմոսֆերային շարժիչով, որը 610 ձիաուժ հզորություն է զարգացնում: Շարժիչն աշխատում է 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփով:

Կուպեն 100 կմ/ժամը զարգացնում է 3.2 վայրկյանում: Մեքենայի առավելագույն հզորությունը կազմում է 325 կմ/ժամ:

 

Նույն շարքից