IT Հասարակություն 

YouTube-ը նոր դիզայնն է փորձարկում

analitik.am

YouTube-ը փորձարկում է կայքի նորացված դիզայնը: Այս մասին հաղորդում է Android Police կայքը:

Ըստ Gazeta.ru-ի, փոփոխված դիզայնը փորձարկվում է օգտատերերի փոքր խմբի մասնակցությամբ:

Նշվում է, որ որոնողական բաժնի տող ու կոճակը նույն տեսքը կունենան, ինչ Google-ի մյուս հավելվածները, իսկ տեսանյութի ներբեռնման կոճակը կփոխարինվի սլաքով նշանով: Բացի այդ, Material Design-ի ոգով, կանհետանան տարբեր դաշտերի սահմանագծերը և ավելի շատ դատարկ ճերմակ տարածություն կլինի:

Կոնկրետ ալիքի էջի ընդհանուր տեսքը նույնպես կփոխվի: Այսպես. գլխավոր լուսանկարը կլոր կդառնա, իսկ յուրաքանչյուր ալիք ընդհանուր ֆոն կունենա՝ կախված էջի գուներանգից:

Նույն շարքից